Բաժին. Ֆինանսական

ՎիվաՍել-ՄՏՍ. «Ղ-Տելեկոմ»-ում հայտնաբերվել է 751 միլիոն ՀՀ դրամի նյութական արժեքների կորուստ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից հայտնում են, որ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերել է շուրջ 751 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ նյութական արժեքների կորուստ` հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` Ընկերությունից յուրացման փաստի կապակցությամբ:

Միաժամանակ «ՎիվաՍել»-ից հայտնում են, որ հիմք ընդունելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, ընկերությունը ձեռնպահ է մնում որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն հրապարակելու հարցում:

Share