Բաժին. Ֆինանսական

ING-ը կրճատումների հաշվին 270 մլն եվրո կտնտեսի

ING Groep NV նիդերլանդական խոշորագույն ֆինանսական ընկերությունը բանկային համակարգերի և գործընթացների մեքենայացման ծրագրի շրջանակներում ներքին շուկայում կկրճատի 1,7 հազար աշխատատեղ: Արդյունքում` ընկերությունը չորրորդ եռամսյակում կտնտեսի 320 մլն եվրո:

Ներկայում ING-ում աշխատում է 53 հազար մարդ: Կրճատումներն իրականացվելու են 3 տարվա ընթացքում: Դրանք առավելապես կտարածվեն ֆինանսական ընկերության մանրածախ ստորաբաժանման կենտրոնակայանի և օպերացիոն բաժնի, ինչպես նաև ՏՏ ծառայությունների աշխատակիցների վրա:

ՏՏ համակարգերում ընկերության ներդրումները 2015-2017թթ. կկազմեն 200 մլն եվրո: Ենթադրաբար` 2018-ից սկսած այդ միջոցառումները ING-ին տարեկան մինչև 270 մլն եվրո տնտեսելու հնարավորություն կընձեռեն:

Share