Բաժին. Ֆինանսական

ԿԲ-ն հրապարակել է հաշվետվություն իր ֆինանսական վիճակի մասին

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 1141,86 մլրդ ՀՀ դրամ, ընդ որում՝ արտարժույթով ակտիվները կազմել են  733,71 մլրդ ՀՀ դրամ, իսկ տեղական արժույթով ակտիվները՝ 408,14 մլրդ ՀՀ դրամ: Տարեսկզբի համեմատ ԿԲ արտարժույթով ակտիվները կրճատվել են, իսկ ՀՀ դրամով ակտիվները՝ աճել: Ինչ վերաբերում է ակտիվների ընդհանուր ցուցանիշին, ապա այն պահպանվել է գրեթե նույն մակարդակում: Այս մասին նշվում է Կենտրոնական բանկի ֆինանսական վիճակի մասին հաշվետվության մեջ:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են շուրջ 1166,57 մլրդ ՀՀ դրամ, որից արտարժույթով պարտավորությունները՝ 421,729 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորություններ տեղական արժույթով՝ 744,84 մլրդ ՀՀ դրամ:

Share