Բաժին. Ֆինանսական

Չինական ֆոնդային շուկան կապիտալիզացիայով երկրորդն է

Երեք տարվա մեջ առաջին անգամ չինական ֆոնդային շուկան կապիտալավորման ծավալով հայտնվել է երկրորդ տեղում` առաջ անցնելով ճապոնական շուկայից, հաղորդում է Bloomberg-ը: 2011-ի մարտին Չինաստանը ԱՄՆ-ից հետո կրկին զբաղեցնում էր երկրորդ տեղը. ճապոնական շուկան այն ժամանակ փլուզվել էր ավերիչ երկրաշարժի հետևանքով:

Ընթացիկ տարեսկզբից առայսօր ՉԺՀ բաժնետոմսերի շուկայի կապիտալավորումն աճել է 33%-ով` երեկվա արդյունքներով կազմելով 4,48 տրլն դոլար: Մինչդեռ, ճապոնական ֆոնդային շուկայի ցուցանիշը ընթացիկ տարում նվազել է 3,2%-ով` մինչև 4,46 տրլն դոլար:

Չինական ֆոնդային շուկայի վերելքին մեծապես նպաստել է ՉԺՀ կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքների իջեցումը: Shanghai Composite ֆոնդային ինդեքսն այս տարի բարձրացել է 24%-ով` եռակի գերազանցելով ճապոնական Topix-ի ցուցանիշը:

Share