Բաժին. Ֆինանսական

Հայաստանյան 22 բանկերից շահույթով են աշխատում 16-ը

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան ֆինանսական շուկայում գործող 22 բանկերից շահույթով են աշխատել 16-ը: Շահույթով աշխատող բանկերի համախառն շահույթը կազմել է շուրջ 29,9 մլրդ ՀՀ դրամ:  

Ինչպես վկայում են պաշտոնական վիճակագրական տվյալները՝ 6 բանկ աշխատել է վնասով: Այս բանկերի կրած համախառն վնասը կազմել է շուրջ 5,0 մլրդ ՀՀ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ հայաստանյան բանկերի գործող մասնաճյուղների թիվը կազմել է 652:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել էր շուրջ 38.2 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա արդյունքներով ևս շահույթով էր աշխատել 16 բանկ, իսկ վնասով` 6 բանկ:

Share