Բաժին. Ֆինանսական

«Աերոֆլոտի» զուտ կորուստները կազմել են 3,56 մլրդ ռուբլի

Հունվար-սեպտեմբերին ռուսական ավիափոխադրող «Աերոֆլոտ» ԲԲԸ զուտ կորուստների ծավալը կազմել է 3,563 մլրդ ռուբլի` մեկ տարի առաջ արձանագրված 17,237 մլրդ ռուբլի շահույթի նկատմամբ: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրությունում:

Հաշվետու շրջանում «Աերոֆլոտի» եկամուտները կազմել են 236,7 մլրդ ռուբլի` տարեկան արտահայտությամբ արձանագրելով 6,5% աճ:

Կանոնավոր ուղևորափոխադրումներից ստացված եկամուտների ծավալն ավելացել է 6,4%-ով (188,8 մլրդ ռուբլի), իսկ չարտերային չվերթներից գոյացած եկամուտներինը` 1,9%-ով (13,3 մլրդ ռուբլի):

Սեպտեմբերի 30-ի դրությամբ` ռուսական ավիափոխադրողի ընդհանուր պարտքը կազմել է 122,5 մլրդ ռուբլի, ինչը 41,5%-ով ավելի է, քան նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ եղած պարտքի չափը:

Share