Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 01/12/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.57 դրամով և կազմել 435.26 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.95 դրամով և կազմել 542.55 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.40 դրամով և կազմել 8.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.68 դրամով և կազմել 682.75 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 107.62 դրամով և կազմել 16551.32 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.47 դրամով և կազմել 223.48 դրամ: Պլատինի գինը նվազել է 134.38 դրամով և կազմել 16862.69 դրամ: 

Share