Բաժին. Ֆինանսական

Սինգապուրի պետական ներդրումային հիմնադրամը 8,1 մլրդ դոլարով ձեռք կբերի IndCor Properties ընկերությունը

Bloomberg-ի փոխանցմամբ` Սինգապուրի պետական ներդրումային հիմնադրամը (GIC) 8,1 մլրդ դոլարով Blackstone Group-ից ձեռք կբերի կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում մասնագիտացած IndCor Properties ընկերությունը:

GIC-ը ակտիվորեն գնում է ԱՄՆ-ի տարածքում պահեստների դեր կատարող հաստատություններ` արդյունաբերական անշարժ գույքի նկատմամբ (մասնավորապես` առցանց ռիթեյլերների կողմից նկատվող) աճող պահանջարկի ֆոնին:

IndCor-ը աշխարհի 29 երկրներում տնօրինում է մինչև 10,9 մլն քառակուսի մետր ընդհանուր տարածքով կառույցներ: Ակնկալվում է, որ գործարքը ավարտին կհասցվի 2015թ, առաջին եռամսյակում: IndCor-ի իրացման շնորհիվ Blackstone-ը լրացուցիչ միջոցներ կազատի` անշարժ գույքի մի շարք հիմնադրամներում ներդրումներ կատարելու նպատակով, ասված է Blackstone-ի հաղորդագրությունում:

Moody’s միջազգային վարկանիշային գործակալության գնահատականներով` համաշխարհային խոշոր շուկաներում ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամից հետո կոմերցիոն անշարժ գույքի գները վերականգնվել են: 

Share