Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 04/12/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 4-ին, բորսայում կայացել է 3500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 438.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 439.00 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 13 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 18100000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 21.50%, փակմանը` 20.50%, առավելագույնը` 21.50%, նվազագույնը` 20.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 21.1875%:   

Share