Բաժին. Ֆինանսական

Բրիտանիայում խոշորագույն ապահովագրողները երկրի տնտեսությունում 14,1 մլրդ դոլարի ներդրումներ կկատարեն

Բրիտանական խոշորագույն Allianz, Aviva, Friends Life, Legal & General, Prudential և Standard Life ապահովագրական ընկերությունների ներդրումային ստորաբաժանումները առաջիկա 5 տարում մտադիր են տեղական ընկերություններում և ենթակառուցվածքային նախագծերում 9 մլրդ ֆունտ ստերլինգի (14,1 մլրդ դոլար) ներդրումներ կատարել: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը` հղում անելով Ներդրումային մենեջերների ասոցիացիային (Investment Management Association, IMA):

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը վերացրել է արժեթղթերում ներդրումներից ստացվող տոկոսային եկամուտներից գանձվող հարկատեսակը:

«Ֆինանսների նախարարության որոշումը էապես կաջակցի մասնավոր ներդրումների բրիտանական շուկային և տեղական ընկերություններին ավելի խոշոր ֆինանսավորում ստանալու հնարավորություն կընձեռի»,- ասել է IMA-ի ղեկավար Դենիել Գոդֆրին:

Ի դեպ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերանայել է ընթացիկ և հաջորդ տարիների համար կանխատեսումները, որոնք համապատասխանաբար կազմում են` 3% (նախկինը` 2,7%) և 2,4% (նախկինը` 2,3%):

Share