Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հաստատել է 584,2 մլրդ դոլարի չափով ռազմական բյուջեն

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է 2015թ. ռազմական բյուջեն, որը կազմում է 584,2 մլրդ դոլար: Նախագծին կողմ է քվեարկել 300 հոգի, իսկ դեմ` 119: Մյուս շաբաթվա ընթացքում Սենատը պետք է հաստատի այն:

Բյուջեի այս նախագիծը ենթադրում է նաև 64 մլրդ դոլարի չափով ծախսեր` արտասահմանում իրականացվող ռազմական գործողությունների համար, իսկ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար նախատեսված է 5 մլրդ դոլար:

Կոնգրեսը դեմ է արտահայտվել օտարերկրացի ռազմագերիների` Գուանտանամոյում տեղակայված բանտի փակմանը:

Նկատենք, որ Ներկայացուցիչների պալատը նաև հաստատել է ռուսական РД-180 հրթիռային շարժիչների գնումների արգելքը:

Share