Բաժին. Ֆինանսական

Uber-ը ներգրավել է 1,2 մլրդ դոլար

Տաքսի պատվիրելու համար հատուկ բջջային հավելվածի մշակող` ամերիկյան Uber Technologies ընկերությունը ֆինանսավորման հերթական փուլում կարողացել է  ներգրավել 1,2 մլրդ դոլար, գրում է The Wall Street Journal-ը:

Լրացուցիչ ֆինանսավորման հաշվին ընկերությունը հնարավորություն կունենա վարձել ավելի մեծ թվով աշխատակիցների և մի շարք քաղաքներում սուբսիդավորել իր ծառայության գները:

Uber-ի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով` ընկերությունը մտադիր է ավելի քան մեկ միլիոն նոր աշխատատեղ հիմնել ողջ աշխարհում: Իսկ նման աճը, բնականաբար, պահանջում է լրացուցիչ ներդրումներ:

Նախկինում Uber-ում ներդրումներ են կատարել այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են մասնավոր TPG-ն և ՏՏ հսկա Google-ը:

Ընթացիկ տարվա հունիսին 17 մլրդ դոլար գնահատվող գործարքի շրջանակում Uber-ին հաջողվել է ներգրավել ֆինանսական խոշոր միջոցներ: Ընդ որում` հիմնադրման օրվանից (2009թ.) ընկերությունը հասցրել է ներգրավել ավելի քան 2,5 մլրդ դոլար: Uber բջջային ծրագիրը գործում է աշխարհի ավելի քան 40 քաղաքներում, այդ թվում` Նյու Յորքում, Լոնդոնում, Մեխիկոյում և Սինգապուրում: 

Share