Բաժին. Ֆինանսական

Ավստրալիայում ավարտվել է խոշորագույն ներդրումային գործարքը

Ավստրալական Sheraton on the Park հյուրանոցը 389 մլն դոլարով (463 մլն ավստրալական դոլար) վաճառվել է չինական Sunshine Insurance Group Corporation ներդրումային ընկերությանը, ինչով և ավարտվել է Ավստրալիայի հյուրանոցային շուկայի պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ներդրումային խոշորագույն գործարքը: Դրանից առաջ ռեկորդային էր համարվում Սիդնեյում գործող Four Seasons հյուրանոցի վաճառքը, որը 2013թ. գնվել էր 340 մլն ավստրալական դոլարով, ինչը կազմում է մոտ 285 ԱՄՆ դոլար:

Sheraton on the Park-ը նույնպես Սիդնեյում տեղակայված հինգաստղանի հյուրանոց է, որը համալրված է 557 սենյակով:

Share