Բաժին. Ֆինանսական

Վենեսուելան միջազգային պահուստներում կօգտագործի նաև ադամանդ

Նավթի գների անկման ֆոնին դեֆոլտից և տնտեսական ճգնաժամից զգուշանալով` Վենեսուելայի կառավարությունը Կենտրոնական բանկում պահվող միջազգային պահուստներն ավելացնելու նպատակով մտադիր է օգտագործել նաև ադամանդ և թանկարժեք այլ քարեր ու մետաղներ: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր կարգավորիչի ղեկավարությունը:

Ընդ որում` վերջին երեք տարում լատինամերիկյան այս երկրի միջազգային պահուստների ծավալը կրճատվել է 28%-ով` հասնելով մինչև 21,7 մլրդ դոլարի: Երկիրն, ամենայն հավանականությամբ, պահուստների մի մասն էլ կպահի չինական արժույթով:

Սա նախագահ Նիկոլաս Մադուրոյի հերթական փորձն է (ում վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակի` 24,5%)` փրկելու նավթի պաշարներով հարուստ երկիրը, որն այժմ ունի դրամական միջոցների խիստ կարիք: Նկատենք, որ արտահանումից ստացվող եկամուտների 95%-ը բաժին է ընկնում նավթին, իսկ նավթից ու գազից ստացվող համախառն եկամուտների հաշվին ձևավորվում է երկրի ՀՆԱ-ի 25%-ը:

Share