Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ 05/12/2013

Դեկտեմբերի 1-5-ն նկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,026,134 դոլար 438.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 145,416,774 ԱՄՆ դոլար 442.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 438.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 59,339,333 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 442.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,739,303 EUR 544.54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 13,090,469 EUR 556.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 713,320,723 ՌԴ ռուբլի 8.38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 228,244,423 ՌԴ ռուբլի 8.77 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 75.4 մլն ԱՄՆ դոլար: 

Share