Բաժին. Ֆինանսական

Merck & Co.-ն 7 մլրդ դոլարով ձեռք կբերի Cubist Pharmaceuticals-ին

ԱՄՆ երկրորդ խոշոր դեղագործական ընկերությունը համարվող Merck & Co.-ն մտադիր է 7 մլրդ դոլարով ձեռք բերել հակաբիոտիկների ամերիկյան արտադրող Cubist Pharmaceuticals ընկերությանը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Merck-ը պատրաստ է Cubist-ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարել 100 դոլար, ինչը մոտ մեկ երրորդով գերազանցում է դրանց արժեքը (դեկտեմբերի 5-ի դրությամբ):

Հավաստի աղբյուրների պնդմամբ` գործարքի մասին կհայտարարվի արդեն այս շաբաթ: Երկու ընկերություններն առայժմ զերծ են մնում պաշտոնական մեկնաբանություններից:

Ներկայում Cubist-ի վաճառքների 80%-ը բաժին է ընկնում Cubicin հակաբիոտիկին, որի արտադրությունն սկսվել է 2003-ին: Այն կիրառվում է մաշկային վարակների դեպքում: Նկատենք, որ ընկերությունը մինչև 2017թ. նախատեսում է եկամուտներն ավելացնել մինչև 2 մլրդ դոլար:

Share