Բաժին. Ֆինանսական

Նավթի ցածր գները կնպաստեն գլոբալ տնտեսության աճին. Fitch

Fitch միջազգային վարկանիշային գործակալության փորձագետների կանխատեսումներով` նավթի ցածր գները 2015-2016թթ. էապես կարագացնեն համաշխարհային տնտեսության աճի տեմպերը:

2015-ի համար նավթային գնանշումները մեկ բարելի դիմաց 100 դոլարից իջեցվել են մինչև 83 դոլար, իսկ 2016-ին` 90 դոլար:

Fitch-ի փորձագետների գնահատականով` առաջիկա երկու տարում նավթային գնանշումների 20%-ով անկումը 0,3%-ով կարագացնի համաշխարհային ՀՆԱ-ի աճը: Ընդ որում` 2015-2016թթ. համաշխարհային ՀՆԱ-ի աճի վերաբերյալ Fitch-ի կանխատեսումները գործակալության սեպտեմբերյան գնահատականների նկատմամբ նվազել են 0,1 տոկոսային կետով: Այսպես, առաջիկա երկու տարվա համար Fitch-ը կանխատեսում է աճի տեմպերի համապատասխանաբար` 2,9% և 3% արագացում:

Share