Բաժին. Ֆինանսական

Avito-ի եկամուտները երրորդ եռամսյակում գրանցել են 77% աճ

Ֆինանսական երրորդ եռամսյակի արդյունքներով` Avito առցանց հայտարարությունների ռուսական խոշորագույն ծառայության եկամուտներն աճել են 77%-ով և կազմել 28,5 մլն դոլար:

Սեպտեմբերին Avito-ի լսարանը կազմել է 26,7 մլն օգտատեր: Ընդ որում` այս ցուցանիշն արձանագրել է 15,58% աճ: Avito կայքը դիտվել է 18 մլն անգամ` նախորդ տարվա նկատմամբ ցուցադրելով 63,6% աճ:

Avito-ն հիմնադրվել է 2008-ին: Ընկերության հիմնական սեփականատերը շվեդական Kinnevik ներդրումային հիմնադրամն է, որը տնօրինում է նախագծի բաժնետոմսերի 31,7%-ը: Avito-ի ներդրողների թվում են նաև Accel Partners, Baring Vostok Capital Partners ընկերությունները:

Share