Բաժին. Ֆինանսական

Citigroup-ում կանխատեսում են ռեկորդային չափի կորուստներ

Citigroup-ի` դատական գործերից կրած կորուստները հոկտեմբեր-դեկտեմբերին կկազմեն 2,7 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Մայքլ Քորբաթը: Դրանից զատ, աշխատակազմի և անշարժ գույքի համար կատարվող ծախսերը չորրորդ եռամսյակում կգերազանցեն 750 մլն դոլարը, ինչի արդյունքում` բանկը կունենա աննշան շահույթ:

Հուլիս-սեպտեմբերին Citi-ի դատական ծախսերը կազմել են 951 մլն դոլար, իսկ երկրորդ եռամսյակում` 402 մլն դոլար:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Citigroup-ը համաձայնել է 15 մլն դոլարի տուգանք վճարել` բանկի տնտեսագետների կողմից հաճախորդներին ոչ բավարար տեղեկատվություն տրամադրելու պատճառով:

Share