Բաժին. Ֆինանսական

Դեթրոյթը սկսում է պարտքերի մարման գործընթացը

Ամերիկյան Դեթրոյթ քաղաքը այսօրվանից սկսում է պարտքերի մարման գործընթացը և այսպիսով` պաշտոնապես դուրս գալիս ԱՄՆ պատմության մեջ մունիցիպալ ամենախոշոր սնանկացման գործընթացից:

Դեթրոյթի արտակարգ իրավիճակների գծով մենեջեր Քևին Օրը Միչիգանի նահանգապետ Ռիկ Սնայդերին ուղղված նամակում նկատել է, որ «ֆինանսական ճգնաժամը նահանջում է», և որ «քաղաքի տնտեսությունն սկսում է վերականգնվել»: Այդուհանդերձ, Օրը խոստովանել է, որ դեռ շատ անելիքներ կան:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 18-ից ԱՄՆ ավտոարդյունաբերության երբեմնի մայրաքաղաք Դեթրոյթը սկսել էր սնանկացման գործընթաց` բյուջետային բազմամիլիոնանոց պակասուրդի և ավելի քան 15 մլրդ դոլար կազմող արտաքին պարտքի պատճառով: Ի դեպ, Դեթրոյթը ամերիկյան առաջին քաղաքը չէ, որը հայտարարել է սնանկացման մասին. 2012 թվականին Կալիֆորնիա նահանգի երեք քաղաքներ` Սթոքթոնը, Մամմոթը և Սան Բերնարդինոն ևս դիմել էին այդ քայլին: 2011-ին Փենսիլվանիա նահանգի Հարրիսբուրգի իշխանությունները նույնպես դատարան էին դիմել սնանկացման խնդրանքով:

Share