Բաժին. Ֆինանսական

2015-ին ռուսաստանցիների բանկային ավանդները կավելանան 8-10%-ով

Ավանդների ավահովագրման գործակալության (ԱԱԳ) կանխատեսմամբ` Ռուսաստանի բնակչության բանկային ավանդները 2015-ին կավելանան 8-10%-ով: Պետական կորպորացիայի ղեկավար Յուրի Իսաևի խոսքով` 2014 թվականի առաջին 10 ամիսներին ավանդների աճը տարեկան արտահայտությամբ կազմել է 10%: Ընդ որում` Ռուսաստանի բանկը հաջորդ տարեսկզբին կանխատեսում է բանկային ավանդների մինչև 10% աճ:

Ներկայում արտարժութային ավանդների ծավալը ռուսական բանկերում կազմում է մոտ 25%: Փորձագետի գնահատականով, ռուբլու փոխարժեքի կայունացման պարագայում, այս ցուցանիշը աստիճանաբար կնվազի: Ավանդների առավելագույն տոկոսադրույքը ռուսական 10 խոշորագույն բանկերում նոյեմբեր ամսին աճել է 0,66 տոկոսային կետով և կազմել 10,37 տոկոսային կետ: Իսաևի խոսքով` մինչև տարեվերջ ավանդների տոկոսադրույքները կրկին կբարձրանան: «Խոշոր բանկերն արդեն իսկ բարձրացրել են դրանք, ինչը, միանշանակ, ազդանշան է նաև մնացած բանկերի համար»:

Share