Բաժին. Ֆինանսական

Բանկերի վարկային պորտֆելի ավելի քան 60%-ը կազմում են արտարժութային վարկերը

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող առևտրային բանկերի կողմից տնտեսության ռեզիդենտ հատվածին տրամադրված վարկերի համախառն ծավալը կազմել է 1895,42 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ վարկերի ավելի քան 60%-ը կազմել են արտարժութային վարկերը: Միևնույն ժամանակ, վարտառուների շարքում առավել մեծ մասնաբաժին ապահովել են տնային տնտեսությունները:

Հիշցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք, որ հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 30,3 մլրդ ՀՀ դրամ: Ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը:

Share