Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ կարգավորիչը տուգանել է 10 բանկերի

ԱՄՆ ֆինանսական ինստիտուտների գործունեությունը կարգավորող գործակալությունը (FINRA) տուգանել է ամերիկյան 10 խոշոր բանկերի` երկրի բորսաներում IPO-ի կազմակերպման ընթացքում խախտումներ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

Barclays, Citigroup, Credit Suisse, Goldman Sachs, JPMorgan Chase & Co. դրամատներից յուրաքանչյուրը, որպես տուգանք, պարտավոր է վճարել 5 մլն դոլար, Bank of America, Deutsche Bank, Morgan Stanley և Wells Fargo բանկերը` 4 մլն դոլար, իսկ Needham & Co. կազմակերպությունը` 2,5 մլն դոլար:

FINRA-ի տվյալներով` նշված ֆինանսական կազմակերպությունները հաճախորդներին խոստացել են վերլուծաբանների բարենպաստ արձագանքներ և բաժնետոմսերի բարձր երաշխիքներ` իրենց, որպես IPO-ի կազմակերպիչ ընտրելու նախապայմանով:

Share