Բաժին. Ֆինանսական

Իրանը և Իրաքը համատեղ բանկ են ստեղծել

Իրանը և Իրաքը երկկողմ առևտուրը դյուրացնելու նպատակով ստեղծել են համատեղ բանկ: Այս մասին հայտարարել է Eghtesad Novin իրանական բանկի կառավարիչ Հասան Մոթամեդին:

Մոթամեդիի խոսքով` Eghtesad Novin բանկը 120 մլն դոլար է ներդրել Զարգացման և ներդրումների համար տարածքային համագործակցության իսլամական բանկի (Taawon Bank) ստեղծման գործում: Ընդ որում` իրանական բանկը տնօրինում է նորաստեղծ բանկի համատեղ կապիտալի 68%-ը:

Taawon բանկը Իրաքի քաղաքներում ունի մի քանի մասնաճյուղ, իսկ Իրանում` մեկ: Չնայած անվտանգության խնդիրներին` համատեղ բանկը շարունակում է իր գործունեությունն Իրաքում:

Նկատենք, որ այս տարվա մայիսին Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ առաջիկա երեք տարում Իրանի և Իրաքի միջև առևտրային գործառնությունների ծավալը կհասնի 20 մլրդ դոլարի:

Share