Բաժին. Ֆինանսական

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ բացվել է աղքատների սուպերմարկետ

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ բացվել է աղքատների սուպերմարկետ, որը գտնվում է Լոնդոնի Լամբեթ թաղամասում: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը: Խանութը դժվար կացության մեջ հայտնված հարյուրավոր ընտանիքների հնարավորություն կտա մինչև 70% զեղչով ձեռք բերել այնպիսի հայտնի բրենդների ապրանքներ, ինչպիսիք են Marks & Spencer-ը և Ocado-ն: Ապագայում նախատեսվում է Միացյալ Թագավորությունում բացել ևս 20 նմանատիպ առևտրային կետ:

Community Shop կոչվող խանութում գնումներ կատարելու իրավունք կունենան պետությունից աղքատության նպաստ ստացող 750 բնակիչներ` հենց Լամբեթ թաղամասից:

Թերթը նշում է, որ սա առաջին նմանօրինակ նախագիծն է երկրում և արդեն հավանության է արժանացել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի կողմից: Community Shop ցանցը, ընդհանուր առմամբ, պետք է սպասարկի 20 հազար բրիտանացիների: Խանութի համար իրենց ապրանքներն են տրամադրելու նաև Asda, Tesco, Morrisons, The Co-operative, Innocent, Brake Brothers, Nestlé և Muller ընկերությունները:

Share