Բաժին. Ֆինանսական

Աֆղանստանի պատերազմը ԱՄՆ-ին արժեցել է 1 տրլն դոլար

Աֆղանստանի պատերազմը, որը Միացյալ Նահանգների պատմության մեջ ամերիկյան զորքերի մասնակցությամբ երբևէ տեղի ունեցած ամենաերկար հակամարտությունն է, ԱՄՆ հարկատուներին արժեցել է 1 տրլն դոլար և կպահանջի ևս մի քանի հարյուր միլիարդ` մինչև պատերազմի պաշտոնական ավարտը: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Financial Times պարբերականը:

Աֆղանական հակամարտության ծախսերի 80%-ը բաժին է ընկել Բարաք Օբամայի նախագահության տարիներին, ով 2009 թվականին իշխանության գալուց հետո կտրուկ ավելացրել է ամերիկյան զորքերի ներկայությունը Աֆղանստանում:

FT-ի դիտարկմամբ` 2016–2019թթ. Աֆղանստանում ռազմական տարբեր գործողությունների իրականացման նպատակով Պենտագոնին անհրաժեշտ կլինի լրացուցիչ 120 մլրդ դոլար: Թերթը նաև նկատում է, որ հետազոտություններից մեկի համաձայն` իրաքյան պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է 1,7 տրլն դոլար:

Share