Բաժին. Ֆինանսական

ՉԺՀ-ում նոյեմբերին ավելացել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը

Ընթացիկ տարվա նոյեմբերին Չինաստանը ներգրավել է 10,36 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ), ինչը 22,2%-ով ավելի է, քան մեկ տարի առաջվա ցուցանիշը, ասված է ՉԺՀ առևտրի նախարարության հրապարակած հաղորդագրությունում: Նոյեմբերի ցուցանիշը տարեկան արտահայտությամբ 1,3%-ով բարձր է նաև հոկտեմբեր ամսին արձանագրված 8,53 մլրդ դոլար ցուցանիշից: ՕՈՒՆ-ի ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է 106,24 մլրդ դոլար (+0,7%):

Ոչ ֆինանսական օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ընթացիկ տարվա առաջին 11 ամիսներին ավելացել է 11,9%-ով և կազմել 89,8 մլրդ դոլար:

MarketWatch-ի տվյալներով` ՉԺՀ ԿԲ-ը բանկային համակարգ է ներարկել 400 մլրդ յուան (մոտ 65 մլրդ դոլար)` տեղական բանկերի վարկավորման ծավալն ավելացնելու նպատակով: Չինական կարգավորիչի տնտեսագետների կարծիքով` 2015 թվականին չինական տնտեսության աճի տեմպերը ներկայի 7,4%-ից կդանդաղեն մինչև 7,1%` բնակարանային շուկայի փլուզման ֆոնին:

Share