Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 16/12/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 18.56 դրամով և կազմել 490.34 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 28.25 դրամով և կազմել 614.20 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.58 դրամով և կազմել 7.46 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 29.77 դրամով և կազմել 770.32 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 604.03 դրամով և կազմել 19063.58 դրամ: Արծաթի գինն աճել է 6.72 դրամով և կազմել 265.64 դրամ: Պլատինի գինն աճել է 435.03 դրամով և կազմել 19106.93 դրամ: 

Share