Բաժին. Ֆինանսական

Արևմտյան բանկերը սահմանափակում են ռուբլիով կատարվող գործառնությունները. WSJ

Արևմտյան բանկերն սկսել են սահմանափակել ռուբլիով կատարվող գործառնությունները` 1998 թվականի դեֆոլտից առայսօր Ռուսաստանի ազգային արժույթի ամենամեծ անկման ֆոնին: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը: Թերթի տվյալներով` այս շաբաթվա ընթացքում մի շարք վարկային կազմակերպություններ, այդ թվում ` Goldman Sachs Group-ը, հրաժարվում են ռուբլիով կատարվող ՌԵՊՕ գործառնություններին և այլ տրանզակցիաներին մասնակցելուց:

Բանկիրների և թրեյդերների խոսքով` արևմտյան ֆինանսական ինստիտուտների կողմից նմանատիպ սահմանափակումներն ընդլայնվել են հատկապես այս շաբաթվա ընթացքում, չնայած հենց այդ նույն կազմակերպություններն էլ փորձում են մեծ գումարներ վաստակել ռուբլու տատանումներից: Թերթը չի բացառում, որ բանկերի ձեռնարկած հետագա միջոցառումները մեծապես կվնասեն Ռուսաստանի ֆինանսական համակարգին:

Որոշ աղբյուրների հավաստիացմամբ` մի շարք բանկեր, օրինակ` Bank of America-ն և Citigroup-ը չեն փոխել Ռուսաստանի կամ ռուբլու նկատմամբ իրենց նախկին դիքորոշումը:

Share