Բաժին. Ֆինանսական

ԵՄ-ը Կիևին չի կարող 2 մլրդ եվրո տրամադրել

Եվրամիությունը ի վիճակի չէ սեփական բյուջեից 2 մլրդ եվրո տրամադրել Կիևին: Այս մասին Ստրասբուրգում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով` Ուկրաինային անհրաժեշտ է լրացուցիչ 15 մլրդ դոլարի արտաքին ֆինանսավորում: Յունկերի խոսքով` Եվրամիությունը Ուկրաինային միջոցներ կտրամադրի միայն սեփական բյուջեի սահմաններում: «Մնացել է դրամական միջոցների ոչ մեծ ծավալ` հաջորդ տարվա ֆինանսավորումն իրականացնելու համար: Եվ եթե մենք օգտագործենք մեր ունեցած ողջ պահուստները, ապա առաջիկա երկու տարում հնարավոր խնդիրների ի հայտ գալու դեպքում ոչինչ չենք ունենա դրանք լուծելու համար»,- հայտարարել է Յունկերը:

Share