Բաժին. Ֆինանսական

2014-ին ՌԴ բանկերի շահույթը կրկնակի կնվազի. S&P

Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանների կանխատեսումներով` ռուսաստանյան բանկերի շահույթը ընթացիկ տարվա արդյունքներով կրկնակի ցածր կլինի 2013 թվականի ցուցանիշից:

Նրանց կարծիքով` վարկային ռիսկերը, ինչպես նաև իրացվելիության հետ կապված ռիսկերը, կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ռուսական բանկային համակարգի հիմնական գործոնը կդառնան: Հնարավոր է` ՌԴ բանկերը առաջիկա 12-18 ամսում բախվեն օպերացիոն առավել կոշտ պայմանների, քան կանխատեսվում է: «Մենք չենք բացառում, որ ՌԴ որոշ բանկերում (մինչև ագամ` խոշոր) կապիտալի բավարարության ցուցանիշը ժամանակավորապես չհամապատասխանի կապիտալի նկատմամբ նվազագույն կարգավորիչ պահանջներին` արտարժույթով արտահայտված բանկային ակտիվների գերագնահատման արդյունքում:  

Standard & Poor’s-ի վերլուծաբանների դիտարկմամբ` ՌԴ պետական բանկերի մի մասը հնարավոր է` դիմի լրացուցիչ օգնության, ինչը, հավանաբար, նրանց կտրամադրվի, որպեսզի գոնե փոքր-ինչ մեղմվի բանկերի ֆինանսական պրոֆիլի հետագա վատթարացումը:

Share