Բաժին. Ֆինանսական

Ապահովագրական ընկերություններն ապահովել են 2.5 մլրդ դրամի զուտ շահույթ

Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններն ընթացիկ տարվա ինն ամիսներին ապահովել են 2.5 մլրդ դրամի զուտ շահույթ: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ապահովագրական ընկերություններն ունեցել են ապահովագրության 628.4 հազար գործող պայմանագիր, որոնց ապահովագրական գումարների մեծությունը 10.5 տրլն դրամ է: Ապահովագրական գումարներից վերաապահովագրողներին փոխանցված ռիսկերի վերաապահովագրական գումարների մեծությունը 3.4 տրլն դրամ է կամ ապահովագրական գումարների 32.6%-ը:

Ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել ավանդները բանկերում (32.8%), պետական արժեթղթերը (19.9%) և ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները (12.3%):

Ապահովագրական ընկերությունների պարտավորությունների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել չվաստակած ապահովագրավճարների պահուստը (39.5%) և պահանջների պահուստները (13.7%): 30.09.2014 թ. դրությամբ ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են 47.2 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 28.6 մլրդ դրամ: Նշենք, որ 30.09.2014թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա են ունեցել 9 ապահովագրական ընկերություններ:

Share