Բաժին. Ֆինանսական

23%-ով աճել է վճարային քարտերով իրականացվող անկանխիկ վճարումների ծավալը

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրում շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի ընդհանուր քանակը կազմել է1.6 մլն, ընդ որում՝  ArCa քարտերի քանակը կազմել է 571 հազար: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը կազմել է 1.1 մլն քարտ, այդ թվում՝ VISA-ն և MasterCard-ը կազմել են համապատասխանաբար 704 հազար և 314 հազար:

Ըստ կենտրոնական բանկի հրապարակման՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 326.4 մլրդ դրամի 6.4 մլն գործառնություն: Այդ թվում՝ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը եղել է 5.6 մլրդ դրամ  (այդ թվում՝ էլեկտրոնային առևտուրը կազմել է 1.2 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումները՝ 4.5 մլրդ դրամ): Քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 23%-ով և կազմել է քարտային գործառնությունների 11%-ը:

Նշենք, որ ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերից 19-ը տրամադրում կամ սպասարկում են վճարային քարտեր: Ընդ որում, 19 առևտրային բանկերն էլ անդամակցում են ArCa քարտերով վճարումների միասնական համակարգին:

Share