Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ-ը մտադիր է 16-18 մլրդ դոլարով տուգանել BP ընկերությանը

Միացյալ Նահանգների կառավարությունը մտադիր է բրիտանական British Petrolium (BP) նավթային ընկերությանը տուգանել 16-18 մլրդ դոլարով` 2010 թվականին Մեքսիկական ծոցում տեղի ունեցած նավթի աննախադեպ արտահոսքի համար:

Հայցն արդեն ներկայացվել է Նոր Օռլեանի դաշնային դատարան, որը այն կքննի արդեն 2015 թվականի հունվարին: Փաստաթղթում նշված է, որ BP-ի անգործությունը հանգեցրել է ԱՄՆ պատմության մեջ նավթի մեծագույն կորստին, ինչի համար բրիտանական ընկերությունը պետք է կրի առավելագույն պատիժ: Չի բացառվում, որ 1 մլրդ դոլարի տուգանք էլ սահմանվի Anadarko ընկերության նկատմամբ, որն այդ ժամանակ հանդիսացել է BP-ի գործընկերը:

Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 20-ին Մեքսիկական ծոցի Deepwater Horizon կոչվող հարթակում տեղի էր ունեցել պայթյուն, որը խլել էր 11 մարդու կյանք: Նավթի արտահոսքը շարունակվել էր երեք ամիս. այդ ընթացքում ծոց էր թափվել 4,9 մլն բարել նավթ:

Share