Բաժին. Ֆինանսական

Ֆրանսիայում հայտնաբերվել է կեղծ դրամ հատողների երկու ընդհատակյա տպարան

Ֆրանսիայի ոստիկանությունը Մարսել և Ավինյոն քաղաքներում հայտնաբերել է կեղծ դրամահատների երկու ընդհատակյա տպարան: Խուզարկության ընթացքում գտնվել և առգրավվել են 900 հազար եվրո արժեքով կեղծ թղթադրամներ, որոնցում առկա են մեծ քանակությամբ 50 եվրո արժեքով թղթադրամներ (սրանք ամենաշատ կիրառվողներն են): Ոստիկանությունն առգրավել է նաև համակարգիչներ և մեծ ճշգրտությամբ տպող սարքեր, ինչպես նաև 8 մլն թղթադրամ տպելու համար անհրաժեշտ թուղթ:

Ձերբակալվել է տասնմեկ մարդ, երկուսը` Կորսիկա կղզում: Նրանց մի մասն արդեն հանձնվել է դատարանին: Ի դեպ` ձերբակալվածներից երկուսը բանկային համակարգի բարձրաստիճան աշխատողներ են:

Share