Բաժին. Ֆինանսական

Համաշխարհային բանկը 378,43 մլն դոլարի վարկ է տրամադրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին

Համաշխարհային բանկը Ուկրաինային տրամադրել է 378,43 մլն դոլարի վարկ, որը նպատակաուղղված է երկրի էներգետիկ ոլորտի զարգացմանը:

Հատկացված միջոցներից 48,425 միլիոնը նախատեսված է «մաքուր» էներգիայի համակարգի ստեղծմանը, առաջին հերթին` արևային և հողմային գեներատորների: Եվս 2,5 մլն դոլար էլ կտրամադրվի էներգետիկայի նախարարությունում իրականացվելիք բարեփոխումներին:

Նախագիծը ՀԲ կողմից Ուկրաինային տրամադրվելիք ֆինանսական օգնության վերաբերյալ ծրագրի մի մասն է, որը մեկնարկել է 2014 թվականի մարտին, երբ որոշվեց Ուկրաինային վարկի տեսքով հատկացնել 3,5 մլրդ դոլար:

Share