Բաժին. Ֆինանսական

«Նոյյան տապան». Հայաստանում թողարկված առաջին ներդրումային դրամը

Հայաստանի կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին ներդրումային դրամը «Նոյյան տապան»-ն է, որը  Հայաստանի Հանրապետության սահմաններում հանդիսանում է օրինական վճարամիջոց իր անվանական արժեքով:

«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամը պատրաստված է 999 հարգի արծաթից: Այն  թողարկվում է 1/4, 1/2, 1, 5, 10 տրոյան ունցիա և 1 և 5 կգ քաշերով:

ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի հատման, գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը տվել է «GEIGER EDELMETALLE GmbH» գերմանական ընկերությանը:

«GEIGER EDELMETALLE GmbH» ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ, ունի տարբեր քաշերի ոսկե, արծաթե, պլատինե ձուլակտորների և ներդրումային դրամների հատման արտադրամասեր, միջազգային շուկայում հանդիսանում է թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկը:

Կենտրոնական բանկում վստահ են, որ «Նոյյան տապան» ներդրումային դրամի թողարկումը և դրա ձեռքբերումը աշխարհի տարբեր երկրների ներդրողների, հավաքորդների և դրամագետների կողմից լայնորեն նպաստելու է Հայաստանի դարավոր պատմության ճանաչմանն ու մշակութային արժեքների տարածմանը:

Ներկայումս ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի վաճառք չի իրականացնում: Այլ տեղերից ձեռք բերված դրամները կարող են ընդունվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրենց անվանական արժեքով, եթե դրանք իսկական են և պահպանել են իրենց ամբողջական տեսքը և քաշը:

1/4 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ

Անվանական արժեքը 100 դրամ

Շրջանառության մեջ է դրվել 2011 թվականին

1/2 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ

Անվանական արժեքը 200 դրամ

Շրջանառության մեջ է դրվել 2011 թվականին

1 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ

Անվանական արժեքը 500 դրամ

Շրջանառության մեջ է դրվել 2011 թվականին

5 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ

Անվանական արժեքը 1000 դրամ

Շրջանառության մեջ է դրվել 2012 թվականին

10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ

Անվանական արժեքը 5000 դրամ

Շրջանառության մեջ է դրվել 2012 թվականին

1 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ

Անվանական արժեքը 10000 դրամ

Շրջանառության մեջ է դրվել 2012 թվականին

5 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ

Անվանական արժեքը 20000 դրամ

Շրջանառության մեջ է դրվել 2012 թվականին

Share