Բաժին. Ֆինանսական

Իրանը և Հնդկաստանը բացում են անսահմանափակ վարկային գիծ

Իրանը և Հնդկաստանը համաձայնության են եկել բանկերի միջև անսահմանափակ վարկային գիծ բացելու վերաբերյալ: Սրա շնորհիվ իրանական ընկերությունները կկարողանան օգտվել վարկերից` Հնդկաստանում տարատեսակ տեխնիկա, սարքավորումներ և ծառայություններ գնելու նպատակով: Առաջին փուլում իրանական ընկերություններին հատկացվել է 150 մլն դոլար: Այս միջոցները ծախսելուց հետո կտրամադրվի նոր ֆինանսավորում:

Վերջին տարիներին Հնդկաստանն ու Իրանը զարգացնում են փոխգործակցությունը, առավելապես` էներգետիկայի և առևտրի ոլորտներում: Հնդկաստանը էներգակիրների առաջատար ներկրողներից է Ասիայում, որտեղ մեծ մասնաբաժին է կազմում իրանական նավթը:

Share