Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 24/12/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 24-ին, բորսայում կայացել է 1700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 458.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 458.00 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 3 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3000000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 24.00%, փակմանը` 24.00%, առավելագույնը` 24.00%, նվազագույնը` 24.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 24.0000%:   

Share