Բաժին. Ֆինանսական

Թուրքիայի ԿԲ-ն անփոփոխ է թողել հիմնական տոկոսադրույքները

Թուրքիայի կենտրոնական բանկը անփոփոխ է թողել բոլոր հիմնական տոկոսադրույքները` նշելով, որ կշարունակի «կոշտ դրամավարկային քաղաքականությունը», քանի դեռ սղաճի կանխատեսումները զգալիորեն չեն բարելավվել:

Ընդ որում` նոյեմբերին գնաճն արագացել է և այժմ կրկնակի գերազանցում է Բանկի կողմից ընտրված թիրախային մակարդակը, չնայած սղաճի վերաբերյալ կանխատեսումերի որոշակի բարելավմանը:

Կենտրոնական բանկի նախագահի խոսքով` ինֆլյացիոն սպասումները սերտորեն կապված են արտարժույթի փոխարժեքի հետ, իսկ լիրայի փոխարժեքի անկումը պայմանավորված է սղաճի տեմպերով: «Թուրքական ԿԲ-ն կշարունակի վարել զգուշավոր քաղաքականություն»:

Նկատենք, որ թուրքական տնտեսությունը 3-րդ եռամսյակում ցուցադրել էր վերջին 2 տարում նվազագույն ցուցանիշը (1,7%)` թույլ սպառողական ներքին պահանջարկով պայմանավորված: Մինչդեռ` Wall Street Journal-ի վերլուծաբանները կանխատեսում էին 2,8% աճ:

Share