Բաժին. Ֆինանսական

ՉԺՀ-ը կաջակցի արտասահմանում ներդրումներ կատարող չինական ընկերություններին

Արտասահմանում ներդրումներ կատարող չինական ընկերությունների համար պարզեցվել են արտարժութային կանոնները, ընդլայնվել է նաև վարկային աջակցությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Չինական ընկերություններին այսուհետ կընձեռվի դրամական միջոցների փոխանակման հնարավորություն անմիջապես բանկերում` առանց գործարքի նախնական գրանցման: Չինաստանի կառավարությունը համոզված է, որ սրանով երկրում զգալիորեն կավելանա օտարերկրյա ներդրումների ծավալը, ինչի արդյունքում` արտադրական հզորությունների ավելցուկը երկրի սահմաններից դուրս բերելու բացառիկ հնարավություն կստեղծվի: Բացի այդ, չինական ապրանքները, հատկապես` սարքավորումները, կդառնան առավել մրցունակ:

Չինաստանում խրախուսվում են օտարերկրյա ներդրումները` դրանով իսկ փորձելով դանդաղեցնել միջազգային պահուստների աճը: Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին չինական ոչ ֆինանսական ընկերությունների կողմից արտերկրում կատարվել է 89,8  մլրդ դոլարի ներդրում: Միևնույն ժամանակ` Չինաստանը կարողացել է ներգրավել 106,2 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ:

Share