Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 29/12/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 6.37 դրամով և կազմել 471.46 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 8.48 դրամով և կազմել 575.61 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.43 դրամով և կազմել 8.42 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 10.34 դրամով և կազմել 733.83 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 240.79 դրամով և կազմել 17821.77 դրամ: Արծաթի գինն աճել է 3.23 դրամով և կազմել 239.04 դրամ: Պլատինի գինն աճել է 242.27 դրամով և կազմել 17931.66 դրամ:

Share