Բաժին. Ֆինանսական

2014-ին ՉԺՀ ներդրումների ծավալը օտարերկրյա անշարժ գույքի շուկաներում ավելացել է մինչև 15 մլրդ դոլար

Knight Frank կազմակերպության տվյալներով` 2009-2014թթ. ընկած հատվածում չինական ներդրումների ծավալը արտերկրի անշարժ գույքի շուկայում 0,6 մլրդ դոլարից աճել է մինչև 15 մլրդ դոլար: Վերջին հինգ տարում ՉԺՀ ներդրումները հիմնականում ուղղվել են Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքներ:

Նախորդ տարվա արդյունքներով` ոլորտում առավելագույն աճը ցուցադրել է Ավստրալիան. այդ երկրի անշարժ գույքի օբյեկտներ չինացի ներդրողների միջոցներն աճել են տարեկան 60%-ով:

Ռուսաստանը ևս ներառված է չինացի ներդրողների հետաքրքրությունների շրջանակում, սակայն, այս առումով, անհամեմատ հետ է մնում Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից:

Մինչև 2014 թվականը արտասահմանյան շուկաներում չինական հիմնական խաղացողները եղել են բանկերը, ապահովագրական ընկերություններն ու պետական ներդրումային հիմնադրամները, որոնք զբաղվել են սեփական ակտիվների դիվերսիֆիկացմամբ:

Share