Բաժին. Ֆինանսական

Թողարկվել են 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը թողարկել է 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված Հայաստանի վայրի ծառերին, որոնք շրջանառության մեջ են դրվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից: Շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրերով, ինչպես նաև դարձերեսի պատկերով կրկնում են 2003 թ. թողարկման 200 դրամ անվանական արժեքով շրջանառու մետաղադրամը: Հիշատակային մետաղադրամի քաշը 4,5 գրամ է, տրամագիծը՝ 24 մմ, դրամաշուրթն ատամնավոր է:

«Կաղնի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են կաղնու ընձյուղներ:

«Սոսի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են սոսիի ընձյուղներ:

«Ուռենի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են ուռենու ընձյուղներ:

«Հաճարենի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են հաճարենու ընձյուղներ:

«Սոճի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են սոճիի ընձյուղներ:

«Բարդի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են բարդու ընձյուղներ:

 

Share