Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ բյուջեի հավելուրդը նվազել է մինչև 1,9 մլրդ դոլար

2014 թ. դեկտեմբերին ԱՄՆ պետբյուջեի հավելուրդը կազմել է 1,87 մլրդ դոլար, ինչը 28 անգամ պակաս է մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, որը կազմել է 53,2 մլրդ դոլար: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով` 2015 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ից) առաջին երեք ամիսներին բյուջեի պակասուրդն ավելացել է ավելի քան 2%-ով` մինչև 176,7 մլրդ դոլար` մեկ տարի առաջ նկատված 172,6 մլրդ դոլար ցուցանիշի նկատմամբ:

Դեկտեմբերին բյուջեի մուտքերն աճել են 17,6%-ով` հասնելով 335,3 մլրդ դոլարի: Ծախսերն ավելացել են 43,8%-ով (333,5 մլրդ դոլար):

ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը 2014 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, նվազել է գրեթե 29%-ով և կազմել 483,4 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 2,8%-ը: Այս ցուցանիշը նվազագույն մակարդակն է 2008-ից ի վեր, երբ պակասուրդը հասնում էր 459 մլրդ դոլարի:

Ի դեպ` 1980-ից առայսօր երկրի բյուջեի պակասուրդի չափը միջինը կազմում է ՀՆԱ-ի 3,2%-ը:

Share