Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 14/01/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.05 դրամով և կազմել 478.09 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.11 դրամով և կազմել 561.23 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 7.25 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.79 դրամով և կազմել 725.45 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 118.26 դրամով և կազմել 18929.32 դրամ: Արծաթի գինն աճել է 7.94 դրամով և կազմել 261.31 դրամ: Պլատինի գինն աճել է 210.70 դրամով և կազմել 19121.46 դրամ: 

Share