Բաժին. Ֆինանսական

Intel-ի զուտ շահույթն աճել է 39%-ով

Միկրոպրոցեսորների խոշորագույն արտադրող Intel ընկերության զուտ շահույթը անցած տարվա չորրորդ եռամսյակում աճել է 39%-ով և կազմել 3,66 մլրդ դոլար` մեկ տարի առաջվա նույն հատվածում նկատված 2,63 մլրդ դոլարի համեմատ:

Հաշվետու շրջանում ամերիկյան կորպորացիայի եկամուտները կազմել են 14,72 մլրդ դոլար` արձանագրելով 6% աճ: Մինչդեռ` Thomson Reuters-ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում էին 14,71 մլրդ դոլարի եկամուտ:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` Intel-ը կանխատեսում է 13,7 մլրդ դոլարի վաճառք: Ընդհանուր առմամբ` 2014 ֆինանսական տարում ընկերությունն արձանագրել է 11,7 մլրդ դոլարի զուտ շահույթ, ինչը 22%-ով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից (9,6 մլրդ դոլար): Եկամուտներն աճել են 6%-ով և կազմել 55,9 մլրդ դոլար: 

Մեկ տարվա ընթացքում Intel-ը ետ է գնել 10,8 մլրդ դոլարի բաժնետոմս:

Share