Բաժին. Ֆինանսական

2016-ին մոլորակի բնակչության 1%-ն ավելի հարուստ կլինի, քան մնացած 99%-ը. Oxfam

Oxfam բրիտանական բարեգործական կազմակերպության տվյալներով` 2016-ին աշխարհի բնակչության 1%-ն ավելի հարուստ կլինի, քան մնացած 99%-ը: Այս մասին հայտնում է BBC-ը: Կազմակերպությունը Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին ընդառաջ փորձում է այսկերպ ուշադրություն հրավիրել աշխարհում աճող անհավասարության վրա:

Oxfam-ի ղեկավար Ուինի Բյանիման հայտարարել է, որ անհավասարությունը հասել է սահմռկեցուցիչ մասշտաբների, և որ հարուստների ու աղքատների միջև անդունդը շարունակում է աճել:

Բարեգործական կազմակերպությունը եկամուտների առավել հավասար տեղաբաշխմանը նպաստելու համար աշխարհի պետությունների իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը կազմակերպելու համար, ինչպես նաև բարելավել պետական ծառայությունների որակը և օրենսդրորեն ամրապնդել նվազագույն աշխատավարձն ու կենսաապահովման նվազագույն մակարդակը:

Share