Բաժին. Ֆինանսական

Շվեյցարական բանկն անհրաժեշտության դեպքում կթուլացնի ֆրանկի փոխարժեքը

Շվեյցարական բանկն անհրաժեշտության դեպքում պատրաստ է արժութային շուկայում կրկին ներարկումներ անել` ֆրանկի փոխարժեքը եվրոյի նկատմամբ թուլացնելու նպատակով: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր կարգավորիչի նախագահ Թոմաս Յորդանը:

Հիշեցնենք, որ աշխարհի ամենահուսալի արժույթը համարվող շվեյցարական ֆրանկի փոխարժեքը եվրոյի նկատմամբ արժեվորվել է գրեթե 30%-ով, իսկ ամերիկյան դոլարի նկատմամբ` 25%-ով: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրի կենտրոնական բանկը հունվարի 15-ին շուկայի համար միանգամայն անսպասելի որոշել էր դադարեցնել ազգային արժույթի փոխարժեքի (նվազագույն շեմը` 1,20) կայուն պահպանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Արդյունքում` շվեյցարական ֆրանկի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցեց եվրոյին (միևնույն ժամանակ`այն արժեվորվեց նաև աշխարհի մյուս արժույթների նկատմամբ):

Փորձագետների գնահատականով` շվեյցարական կարգավորիչի քաղաքականության ընթացքի փոփոխությունը ընդամենը սկիզբն է արժույթի միջազգային շուկաներում տեղի ունենալիք իրադարձությունների:

Ֆրանկի ու եվրոյի միջև փոխարժեքային նվազագույն շեմը ԿԲ կողմից սահմանվել էր 2011թ., Եվրոպայում սկիզբ առած պարտքային ճգնաժամի գագաթնակետին:

Share