Բաժին. Ֆինանսական

ԵԿԲ-ը մեկնարկեց քանակական մեղմման ծրագիրը

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին հայտարարել է «քանակական մեղմման» ծրագրի (QE) մեկնարկի մասին, որն ուղղված է եվրոգոտու երկրներին տնտեսապես աջակցելուն: Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը: QE ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև 2016 թվականի սեպտեմբերը: Այդ ընթացքում ԵԿԲ-ը պարտատոմսերի ձեռքբերման նպատակով, ընդհանուր առմամբ, ծախսելու է 1,08 տրլն եվրո: Ծրագրի գլխավոր խնդիրը տարածաշրջանում դեֆլյացիայի դեմ պայքարն է:

«Որևէ երաշխիք չկա, որ QE-ն կաշխատի»,- Reuters-ին ասել է ING Financial Markets-ի տնտեսագետներից Կարստեն Բրժեսկին: «ԵԿԲ-ը հնարավոր է դրանով հող նախապատրաստի ներդրումների համար, սակայն այն ի վիճակի չէ ստիպել սպառողներին ավելի շատ ծախսել, իսկ ընկերություններին` ներդրումներ կատարել»,-հավելել է նա:

Share